Երվանդ Բոզոյան. «Ե՛վ Մոսկվան, և՛ Վաշինգտոնը սպասում են Ադրբեջանի արձագանքին»
iLur.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
-Պարոն Բոզոյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանում ԱՄՆ դեսպանի վերջին հայտարարությունը ԼՂՀ հիմնախնդրի եւ, մասնավորապես՝ 7 շրջանները վերադարձնելու անհրաժեշտության մասին:
-Այս հայտարարությունը այն վիճակի արդյունքն է, որի մեջ հայտնվել է Հայաստանը: Ես մի քանի անգամ նշել եմ այն հանգամանքը, թե վերջին մեկ-երկու տարում ինչ կատարվեց արտաքին քաղաքականության ոլորտում. Եվրաասոցիացիայի գործընթացից և սեպտեմբերի երեքից հետո Հայաստանը փաստացի կորցրել է հավասարակշռված քաղաքականություն վարելու հնարավորությունը, և արդյունքում՝ հայտնվել է բավական ողբերգական վիճակում: Հայաստանը կորցրել է իր վստահությունը Արևմուտքում և, միաժամանակ, չի վերականգնել իր վստահությունը Ռուսաստանում: Փոխարենը՝ Ադրբեջանը վարում է ավելի հավասարակշռված քաղաքականություն, և արդյունքում՝ առաջացել է մի վիճակ, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև գնում է պայքար Ադրբեջանի համար: Այսինքն, երկու կողմերն էլ հույսը կորցրել են Հայաստանից: Արևմուտքը հույսը կորցրել է, որ այս երկիրը կարող է ինչ-որ ինտեգրացիոն գործընթաց առաջարկել: Ռուսաստանը նույնպես ոչ մի լուրջ սպասում չունի Հայաստանից: Եվ երկուսն էլ փորձում են անել ինչ-որ բան՝ Ադրբեջանի վրա ազդեցությունը մեծացնելու համար: Հասկանալի է, որ Ադրբեջանի վրա ազդեցությունը մեծացնելն ունի մեկ ճանապարհ, և դա Լեռնային Ղարաբաղի խնդրում իրական փոփոխությունն է: Երկու կողմերն էլ փորձում են գործընթացի մեջ ներգրավվել: Ես նաև կշաղկապեմ Ռուսաստանի բարձրաստիճան ղեկավարների այցի հետ Ադրբեջան. նկատի ունեմ Լավրովին, Նառիշկինին ու նաև Ռագոզինին: Ադրբեջանի լրատվամիջոցները ակտիվորեն քննարկում էին, որ Ռուսաստանը խնդիր ունի Ադրբեջանի՝ ԵՏՄ մտնելու հետ կապված, և այդ խնդրի շուրջ ընթանում էին բանակցություններ: Ես չեմ ուզում հավատալ ադրբեջանական մամուլին, բայց այն բացասական ֆոնը, որ կա, այն արտահոսքը, որ նրանք անում են, և այն, որ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը չկա, ինձ հուշում են, որ, այնուամենայնիվ, ինչ-որ բան կատարվում է: Բնականաբար՝ Միացյալ Նահանգները լուրջ մտահոգված են այս գործընթացով, և նրանք անում են ամեն ինչ, որ Ադրբեջանը չհայտնվի Ռուսաստանի ազդեցության տակ: Եվ այդ իսկ պատճառով նրանք փորձելու են մրցակցության մեջ մտնել Մոսկվայի հետ, որպեսզի դրանով յուրահատուկ նախապատվություն տան Ադրբեջանին: Փաստացի՝ կարելի է ասել, որ և՛ Ուրլիքը, և՛ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը, խոսում են այն շեշտադրումով, թե հայ ժողովուրդը պետք է համակերպվի այն փաստի հետ, որ 7 շրջանները պետք է հանձնել Ադրբեջանին: Այդպիսի շեշտադրումներով չի խոսվել մինչև հիմա: Այսինքն՝ այն ժամանակվանից շեշտադրումները փոխվել են: Նույնը՝ այսօր. Ռուսաստանի նախագահի խորհրդարանական Գլազեւը հայտարարում է, որ ինքը հասկանում է, թե Ադրբեջանն ինչու չի կարողանում մտնել ԵՏՄ. քանի որ կա Լեռնային Ղարաբաղի խնդիր: Եվ այսօր արդեն Ռուսաստանին շահավետ չէ, որ ստատուս քվոն պահպանվի: Կարելի է ասել, որ այն նորության արտահոսքը, որ գալիս է Մոսկվայից, Վաշինգտոնից և Բրյուսելից, մտահոգիչ է՝ այն իմաստով, որ այստեղ բոլորը խոսում են այն մասին, թե պետք է լինի միակողմանի զիջում, փաստացիորեն՝ ոչ մեկը չի խոսում երկկողմանի զիջման մասին, քանի որ ադրբեջանցիները պատրաստ չեն: Օրինակ՝ իրենք պաշտոնապես հայտարարում են, որ ուզում են ամբողջական ԼՂ-ն վերցնել: Այդպիսի աննխադեպ կոշտացումը Հայաստանի նկատմամբ, երբ, ըստ էության, արձագանքն այնպիսին է, որ միջնորդներն անընդհատ խոսում են, թե Հայաստանը պետք է միակողմանի զիջի՝ լրջորեն պետք է մտահոգի մեր հասարակությանը:
-Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք ԱԳՆ-ի արձագանքը, թե հնարավոր զիջումների մասին Հայաստանի իշխանությունները պարբերաբար խոսել են:
-Սա անկապ ձևակերպում է, որը ոչինչ չի ասում: Փաստ այն է, որ հիմա Հայաստանի հետ ոչ ոք բանակցություններ չի վարում: Եվ ամենավիրավորականն այն է, որ երբ Հայաստանում ԱՄՆ դեսպանը հայտարարություն է անում, իր մեսիջի հասցեատերը ոչ թե հայ ժողովուրդն է, այլ Ադրբեջանը: Արդեն Հայաստանին ոչ ոք որպես լուրջ գործընկեր չի ընկալում: Եկեք այսպես ձևակերպեմ. Հայաստանի ԱԳՆ-ն պետք է ինչ-որ պատասխան տար, բայց խնդիրն այն է, որ Հայաստանի ԱԳՆ-ի պատասխանին ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Բոլորը սպասում են, թե ինչպես կարձագանքի Ադրբեջանը այս կամ այն խնդրի շուրջ: Ե՛վ Մոսկվան, և՛ Վաշինգտոնը սպասում են Ադրբեջանի արձագանքին: Թե ինչպես կարձագանքի Հայաստանը՝ ոչ ոքի չի հետաքրքրում, որովհետև Հայաստանը, որպես գործոն, իրեն դուրս է թողել քաղաքական դաշտից:

Զրուցեց Տաթևիկ Կարապետյանը
Աղբյուրը՝ http://www.ilur.am/news/view/32223.html