Մեկ տարվա ընթացքում՝ մոտ 1 մլն ԱՄՆ դոլար Սերժ Սարգսյանի ինքնաթիռի համար
«Սերժ Սարգսյանի ինքնաթիռի շահագործումն ու տեխնիկական սպասարկումը, ինչպես պարզեց «Ժողովուրդ»-ը, ՀՀ պետական բյուջեի վրա ահռելի ծախս է նստում: Ըստ 2014թ. փետրվարի 4-ին ՀՀ նախագահի նստավայրի պաշտոնյայի և «Էյր Արմենիա» ընկերության միջև կնքված պայմանագրի՝ 100 մլն դրամ է փոխանցվել Ա-319 EK RA-01 ինքնաթիռի սպասարկման ծառայությունների համար:
Սա ենթադրում է Ս․ Սարգսյանի այցերի ծախսերը՝ ավիասնունդ, վերգետնյա սպասարկման ծառայություններ, ավիավառելիք, կայանման վարձեր, օդաչուների աշխատավարձեր և օրապահիկ: Ապրիլի 4-ին կնքված պայմանագրով ևս 100 մլն դրամ է փոխանցվել: Իսկ նույն օրը կնքված մեկ այլ պայմանագրով էլ 100 մլն դրամ տրամադրվել է ինքնաթիռի տեխնիկական սպասարկմանը: Եվ ամսվա վերջի՝ հունիսի 30-ի նոր պայմանագրով հերթական 100 մլն դրամն է փոխանցվել՝ այս անգամ Ս․ Սարգսյանի չվերթների ծախսերի համար: Փաստորեն, մեկ տարվա ընթացքում 400 մլն դրամ կամ մոտ 1 մլն ԱՄՆ դոլար է ծախսվել Ս. Սարգսյանի չվերթների կազմակերպման համար: Իսկ տարին դեռ շարունակվում է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօվա համարում։