Քորի Ուելթ. «Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ գաղտնի պայմանագիրը կարող է կնքված լինի»
Եվրասիական ռազմավարական նախագծի ինստիտուտի տնօրեն, Ջորջթաուն համալսարանի փորձագետ և պրոֆեսոր Քորի Ուելթը «Day.Az»-ին հարցազրույցում մասնավորապես ասել է. «Իրականում ղարաբաղյան հակամարտությունը, և Ադրբեջանի շահերն անտեսվել են այդ արձանագրություններում։ Ինչ վերաբերում է փաստաթղթերին, դրանք զարմանալի չեն, որովհետև վեր են հանում երկու կողմերի սկզբունքները։ Դա տարօրինակ է թվում, քանի որ թուրքական կառավարությունը հրաժարվում է բացել սահմանը մինչ ղարաբաղյան հարցի կարգավորումը։ Իմ կարծիքով այստեղ կա երկու տարբերակ. կա՛մ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ գաղտնի պայմանագիրն արդեն կնքված է, և այդ մասին մենք շուտով կիմանանք, կա՛մ թուրքական կառավարությունը խորհրդարանին պետք է թույլ տա սպասել ղարաբաղյան հարցի նշանակալի առաջընթացին»։