Լրահոս

04.09.2009 09:17


Հայաստանի դիվանագետները հանդիպումներ են անցկացրել Ստեփանակերտում

Սեպտեմբերի 3-ին Լեռնային Ղարաբաղ են մեկնել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարարներ Շավարշ Քոչարյանը և Արման Կիրակոսյանը, արտաքին քաղաքականությամբ զբաղվող գերատեսչության պատասխանատու աշատակիցներ, տարբեր երկրներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանները։

Նույն օրը ԼՂՀ Ազգային ժողովի շենքում տեղի է ունեցել հանդիպում պատգամավորների, խորհրդարանի անդամների և ԼՂՀ արտգործնախարարության պատասխանատու գործիչների հետ։ Երեկոյան Հայաստանի դիվանագետների պատվիրակությունը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ շահերին վերաբերող բազմաթիվ թեմաներ։ Սեպտեմբերի 4-ին պատվիրակությունը կվերադառնա Երևան։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը