Տնտեսական

09.07.2014 11:26


Սևանա լճում հանգիստը նախընտրողների համար հուլիսի 10-ից գործելու է Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը

Սևանա  լճում հանգիստը նախընտրողների համար հուլիսի 10-ից գործելու է Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը

Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է հուլիսի 10-ից՝ ամեն օր, բացի չորեքշաբթի օրերից:

Գնացքը Հրազդան կայարանից մեկնում է 6:45-ին և Երևանի Ալմաստ կառամատույց է ժամանում 08:10: Իսկ Ալմաստ կառամատույցից դեպի Սևանա լիճ գնացքը մեկնում է ժամը 08:30:

Ծովագյուղ գնացքը ժամանում է 10:50-ին, Շորժա՝ 11:28-ին:
Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը մեկնում է 17:00-ին՝ Շորժա կայարանից և 17:37–ին՝ Ծովագյուղից:

Երևան էլեկտրագնացքը վերադառնում է 20:00-ին, Հրազդան՝ 21:42-ին:

Աշխատանքային օրերին էլեկտրագնացքը հասնում է մինչև Ծովագյուղ կայարան, շաբաթ և կիրակի՝ մինչև Շորժա:

Այս խորագրի վերջին նյութերը