Րաֆֆի Հովհաննիսյան. «Երկիրը փոխելու համար պետք է լինի ուժերի աննախադեպ համախմբում»
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է ԱԺ ոչիշխանական 4 խմբակցությունների համագործակցությանը։ Ներկայացնում ենք «քառյակին» առնչվող հարց ու պատասխաններից մի քանիսը.
–«Ժառանգության» համագումարում ոչիշխանական ուժերին միասնության կոչ հնչեցրեցիք։ Ինչպե՞ս եք նախապատրաստվում միասնական հրապարակին։
–Սա նոր առաջարկ չէր։ Մենք այս տարի թևակոխեցինք նույն առաջարկով, որ քաղաքական հիմնական ուժերը, ինչպես նաև՝ արտախորհրդարանական քաղաքացիական նախաձեռնությունները, ձևաչափ և ձև գտնեն՝ կառուցելու այդ միացյալ հրապարակը։ Մինչև հիմա կատարյալ հաջողության չենք հասել, բայց, մեր կարծիքով, սահմանադրական իշխանափոխության հասնելու, Հայաստանի ինքնիշխանության պահպանման միակ ձևն այդ միացյալ հրապարակն է։ Այսօր խորհրդարանի պատերից ներս ունենք 4 կուսակցությունների համագործակցություն, որը ողջունելի է, բայց հույս ունեմ, որ այն կխորանա, և կարծում եմ՝ աշնանն արդեն կերևա դրա հեռանկարը՝ այդ համագործակցությունը դուրս կգա՞ խորհրդարանի պատերից, խորհրդարանական համագործակցությունից կվերածվի՞ ընդհանուր ուժի։ Հայաստանի ժողովրդի մեծամասնությունը պահանջում է միասնական գործողություն, համատեղ մոտեցման կարոտ է և, նաև, պահանջատեր է։ Հույս ունեմ, որ այս ամռանը, չսպասելով աշնանը, մենք քայլեր կձեռնարկենք, որ քաղաքացիական հոսանքները նախ իրար մեջ պայմանավորվեն՝ պայքարը առանձին–առանձին չտանեն երիտասարդները, համակարգում լինի քաքացիական դաշտում, հաղորդակցություն՝ քաղաքակա՛ն դաշտի հետ, և մենք կարողանանք այս տարվա ընթացքում տեսնել այդ բեկումը դեպի սահմանադրական Հայաստան։ Ոչ մեկը միայնակ այս հարցը չի կարող լուծել։
–«Քառյակի» համագործակցությունն ինչպե՞ս եք գնահատում, և այդ 4 ուժերի առաջնորդների հանդիպման անհրաժեշտությունը տեսնո՞ւմ եք։
–Խորհրդարանական աննախադեպ համագործակցություն է, խորհրդարանական մշակույթի մեջ՝ նորարարություն, և դա ողջունելի է։ Ոչ միայն պետք է «քառյակի» ուժերի ղեկավարները հանդիպեն, այլ պետք է լինի ընդհանուր նպատակադրում, ճանապարհային քարտեզ, ժամանակացույց և, կարծում եմ, խաչմերուկը կլինի աշնանը՝ միասին այդ ջրբաժանը կանցնե՞նք դեպի համապարփակ համագործակցություն, թե՞ խորհրդարանական համագործակցությունը կշարունակվի։ Ես համագումարում ասացի, որ եթե միայն մնար «Ժառանգությանը», մենք կունենայինք ոչ թե 12 պահանջ, այլ բազմաթիվ այլ կետեր՝ թե՛ արտաքին և թե՛ ներքին քաղաքականությանը վերաբերող։ Բայց մենք նաև գնահատում ենք համատեղ աշխատանքի շատ դժվար ճանապարհը. մենք ժամանակ ենք տալիս և ակնկալում ենք, որ դրանք արդյունք և արգասիք կտան։ Առաջիկայում հուսով ենք, որ կտեսնենք քաղաքական և քաղաքացիական ուժերի ավելի համակարգված գործունեություն։
–Ինչո՞վ էր պայմանավորված ԱԱԾ–ի կողմից ձեր կուսակից Հրայր Մանուկյանին հավաքագրելու փորձը։
–Նախ՝ նա շատ ուշիմ և խելացի երիտասարդ է։ Երկրորդ՝ թե՛ հավաքագրումը՝ սպառնալիքներով համեմված, թե՛ դրա «թայմինգը»՝ ժամանակի ընտրությունը (համագումարից անմիջապես առաջ և դրանից հետո), հուշում են, որ «Ժառանգությանն» էր ուղղված այս հակասահմանադրական, վախից դրդված փորձը։ Այս իշխանությունները վախենում են ժողովրդից, ՀՀ քաղաքացուց, նրա քվեից, նրա ազատությունից, նրա իրավունքից, և դրա համար գողանում են ընտրությունները, դրա համար դիմում են նման քայլերի, և ես կարծում եմ, որ մենք միասին շատ կարևոր հանգրվանի պիտի հասնենք, որտեղ այդ վախը՝ սեփական քաղացուց և ժողովրդից, իր արտահայտությունը պիտի գտնի։ Երկիրը փոխելու համար պետք է լինի ուժերի աննախադեպ համախմբում։

7or.am