Լրահոս

03.09.2009 18:27


Ն. Բորդյուժա. «Աբխազիան և Հարավային Օսիան դեռ ՀԱՊԿ–ի անդամ չեն հանդիսանում»

Աբխազիան և Հարավային Օսիան դեռ ՀԱՊԿ-ի անդամ չեն հանդիսանում, հետևաբար, Արագ արձագանքման  համատեղ ուժերում մասնակցություն չեն ունենա։ Այս մասին տեսակոնֆերանսի ժամանակ ասել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

Նա նաև ընդգծել է, որ այսօր ՀԱՊԿ 7 անդամ-պետություն կա, որոնցից 5-ն Արագ արձագանքման  համատեղ ուժերում իր մասնակցությունն ունի։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ում Ադրբեջանի անդամակցությանը, Ն. Բորդյուժան հայտարարել է, որ այդ երկրի հետ նմանատիպ բանակցություններ չեն ընթանում։

 

Այս խորագրի վերջին նյութերը