ՕԵԿ պատգամավոր. «Մեզ մոտ էլ մենք դեռ չենք քննարկել այդ արձանագրությունները, մինչև հրապարակումն՝ առավել ևս»
-Մենք դրական ենք գնահատում այդ արձանագրությունները, մենք կողմնակից ենք սահմանի բացմանը։ Հայաստանն ու Թուրքիան պետք է ունենան երկկողմ հարաբերություններ, և սահմանը պետք է բացվի։ Արձանագրությունների ձևերով որոշակի բաներ կան, դա մենք չենք քննարկում, սակայն կուսակցությունը դրական է գնահատում սահմանի բացումն ու հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Կուսակցությունում արձանագրությունների հարցը մենք չենք քննարկել։ Հիմնական և գլխավորը հարցերը սահմանի բացումն ու հարաբերությունների հաստատումն են, մնացածը երկրորդական հարցեր են. ենթահանձնաժողովներ և այլն, դրանք բարդ գործընթացներ են, որոնք պետք է քննարկվեն,-Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ ասել է ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Արծրունի Աղաջանյանը։
Ինչ վերաբերում է նախքան հրապարակումն արձանագրությունների վերաբերյալ քննարկումներին կամ խորհրդակցություններին, ապա Արծրունի Աղաջանյանը նշել է, որ քննարկումից իրենք տեղյակ չեն.
-Մեզ մոտ էլ մենք դեռ չենք քննարկել այդ արձանագրությունները, մինչև հրապարակումն՝ առավել ևս, սակայն մենք մինչև այդ էլ քննարկումների ժամանակ կողմ ենք եղել նախագահի քայլերին, որոնք ուղղված են եղել հայ-թուրքական հարաբերություների կարգավորմանը։ Ընդհանրապես, ի՞նչ կարևոր է, որ մենք տեղյակ լինենք։ Արտաքին հարաբերությունները նախագահի իրավասության ներքո են. արտաքին գործերի նախարարության հետ աշխատում են։ Բոլոր դեպքերում, դա նորություն չէ, քանի որ այդ մասին բազմիցս խոսվել է։ Հիմա արձանագրությունը կազմվել է, և մենք դրական ենք գնահատում այն։

7or.am