Լրահոս

25.01.2011 17:55


Ճանապարհային ոստիկանության տեսուչին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի առաջին դասակի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Հ. Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու  համար:

Նախաքննությամբ պարզվել է, որ Հ. Մանուկյանը 2010թ. սեպտեմբերից 2011թ. հունվարի 21-ն ընկած ժամանակահատվածում իր ծանոթ Մ.Գ-ից ձեռք է բերել խոշոր չափի  «Ափիոն» տեսակի թմրամիջոց, պահել և փոխադրել է այն, այնուհետև տարբեր չափաբաժիններով իրացրել մեկ այլ անձի:

Անձնական խուզարկությամբ Հ. Մանուկյանի մոտ հայտնաբերվել է խոշոր չափի՝ 4,7 գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոց:

Գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ. Մանուկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 2.1 կետերով: Նրա նկատմամբ կիրառվել է կալանավորում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը