Տնտեսական

07.07.2014 12:25


ՀԾԿՀ-ն այսօր կպատասխանի քառյակի առաջարկներին

ՀԾԿՀ-ն այսօր կպատասխանի քառյակի առաջարկներին

Էլեկտրաէներգիայի թանկացումից խուսափելու քառյակի ներկայացրած առաջարկներին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կպատասխանի այսօր: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀԾԿՀ մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ քառյակը մշակել և ՀԾԿՀ-ին էր ներկայացրել էլեկտրաէներգիայի թանկացումից խուսափելու մի քանի ուղիներ, մասնավորապես.
1. Ֆինանսական ճեղքվածքը օրենքով 3 տարվա ընթացքում մեկ երրորդ հարաբերակցությամբ փակի պետությունը, այսինքն` այդ ֆինանսական ճեղքվածքի 30 տոկոսը պետք է պետությունն իր վրա վերցնի, դա մոտավորապես կազմում է 5,5 միլիարդ դրամ:
2. Ամորտիզացիան/ մաշվածքը/ և շահույթը պետք է վերանայել, որը ևս պետության վերահսկողության ներքո պետք է լինի:
3. Շահույթի նորմայի իջեցում, որովհետև շատ արտադրող կայաններում կա շատ բարձր շահութաբերություն: Դա պետք է վերանայել:
Մանրամասները` yerkir.am-ում:

Այս խորագրի վերջին նյութերը