Էդուարդ Շարմազանով. «Այդ արձանագրությունները խոսում են հայկական դիվանագիտության հաջողության մասին»
-ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահն է, և նրա դիրքորոշումը նաև Հանրապետական կուսակցության դիրքորոշումն է։ Մենք գտնում ենք, որ այդ արձանագրությունները խոսում են հայկական դիվանագիտության հաջողության մասին, և տեսանք, որ Սերժ Սարգսյանի պնդումները՝ առանց նախապայմանների՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, ճիշտ էին։ Թուրքիան, ի վերջո, ընդունեց հայկական կողմի առաջարկությունները և ոչ միայն հայկական կողմի, այլև ողջ միջազգային հանրության,- Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ ՀՀԿ-ի դիրքորոշումը ներկայացնելիս՝ ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
Ավելին, նրա խոսքերով՝ այս արձանագրություններում կա 3 կարևոր կետ։ Առաջինը՝ ո՛չ Լեռնային Ղրարաբաղի հարցը, ո՛չ Ցեղասպանության հարցը որպես նախապայման չեն դրվում։ Երկրորդ՝ ստեղծվում է միջկառավարական հանձնաժողով, այլ ոչ թե պատմաբանների հանձնաժողով։ Երրորդ՝ առաջին անգամ հայկական քաղաքական մշակույթի մեջ նորամուծություն է մտցվում, որ կարևորագույն խնդիր է, և քաղաքական հարցի հանրային լուծումը, որի շրջանակներում հանրային լայն քննարկումներ են սպասվում։
-Այս փուլում մենք ասում ենք, որ հայկական դիվանագիտությունն ունի լուրջ հաջողություն և պատահական չէ միջազգային հանրության նմանատիպ արձագանքը։ Ի վերջո, տեսանք, որ ո՛չ Ցեղասպանության հարցը, ո՛չ Ղարաբաղի հարցը նախապայման լինել չեն կարող,- ասել է Է.Շարմազանովը։
Ինչ վերաբերում է մինչ արձանագրությունների հրապարակումը դրանց վերաբերյալ քննարկումներին, ապա Էդուարդ Շարմազանովն ասել է, որ Հանրապետական կուսակցությունում քննարկումներ լինում են մշտապես։
Նա նաև նշել է, որ համաձայն է Էդվարդ Նալբանդյանի հետ, որ պետք չէ խեղաթյուրել փաստերը։

7or.am