Լրահոս

03.09.2009 15:13


ՀՌԱԿ ատենապետ. «Վաղուց հասունացել է ժամանակը, որ Էդվարդ Նալբանդյանը կամավոր հրաժարական տա»

ՀՌԱԿ ատենապետ. «Վաղուց հասունացել է ժամանակը, որ Էդվարդ Նալբանդյանը կամավոր հրաժարական տա»

-Վաղուց հասունացել է ժամանակը, որ Էդվարդ Նալբանդյանը կամավոր հրաժարական տա։ Եթե թուրքերն իրենց Ալի Բաբաջանին փոխեցին մերձեցման ճանապարհով, կարծում եմ՝ որևիցե ողբերգություն տեղի չունեցավ,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանը։

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ ՀՌԱԿ ատենապետն ասել է, թե որքան էլ Էրդողանի և Դավուդօղլուի շուրթերից Թուրքիան փորձում է ցույց տալ, թե ինքն աշխարհիկ պետություն է և պատրաստ է հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ գոյացնել, դա իրենց է պետք Եվրամիությանը շուտ անդամագրվելու դիվիդենտներ շահելու համար.

-Առայժմ մենք չենք տեսել, թե Հայաստանի օգուտը որն է. մեզ չեն ներկայացրել, թե սահմանները բացվելու պարագայում արդյունաբերության որ ճյուղը կզարգանա։ Այս ամենը չունենալով, Ցեղասպանության հարցի ճանաչման առնչությամբ որևէ հայեցակարգ չունենալով՝ հանպատրաստից գնալ և խաղալ հայ ժողովրդի ճակատագրի հետ, մեզ համար անընդունելի է,-«Արցախ» ակումբում հայտարարել է Հ. Առաքելյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը