Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար պաշտոններ զբաղեցնող աշխատակիցներն ազատման դիմում են գրել
««Չորրորդ Իշխանությանը» հայտնի է դարձել, որ հուլիսի 2-ին կոմբինատի ղեկավար պաշտոններ զբաղեցնող աշխատակիցներն ազատման դիմում են գրել:
«ՉԻ» տեղեկություններով՝ պարզվում է, որ գերմանացիները նախքան կոմբինատի ղեկավարությունն իրենց ձեռքը վերցնելը հետաքննություն են անցկացրել և պարզել ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից ֆինանսական յուրացումների մասին: Նիլ․ Սթիվենսոնի նշանակումից մեկ օր անց էլ այդ փաստերը «դեմ են տվել» կոմբինատի փոխտնօրեններին, կոմերցիոն տնօրենին, գլխավոր հաշվապահին, ֆինանսական գծով տնօրենի առաջին տեղակալին և մատակարարման բաժնի պետին և ստիպել նրանց աշխատանքից դուրս գալու դիմում գրել:
Կոմբինատի ղեկավարության բուրգի վերևում գտնվող այս մարդիկ էլ հուլիսի 2-ի երեկոյան կատարել են պահանջը: «ՉԻ» աղբյուրները լռում են, սակայն՝ արդյոք կոմբինատի նոր սեփականատերերը մտադիր են սահմանափակվել այդ մարդկանցից ազատվելո՞վ, թե՞ մտադիր են նաև չարաշահումների ու ֆինանսական յուրացումների հիմքով քրեական գործ հարուցել նշված աշխատակիցների նկատմամբ»,–գրում է թերթը։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար պաշտոններ զբաղեցնող աշխատակիցներն ազատման դիմում են գրել
««Չորրորդ Իշխանությանը» հայտնի է դարձել, որ հուլիսի 2-ին կոմբինատի ղեկավար պաշտոններ զբաղեցնող աշխատակիցներն ազատման դիմում են գրել:
«ՉԻ» տեղեկություններով՝ պարզվում է, որ գերմանացիները նախքան կոմբինատի ղեկավարությունն իրենց ձեռքը վերցնելը հետաքննություն են անցկացրել և պարզել ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից ֆինանսական յուրացումների մասին: Նիլ․ Սթիվենսոնի նշանակումից մեկ օր անց էլ այդ փաստերը «դեմ են տվել» կոմբինատի փոխտնօրեններին, կոմերցիոն տնօրենին, գլխավոր հաշվապահին, ֆինանսական գծով տնօրենի առաջին տեղակալին և մատակարարման բաժնի պետին և ստիպել նրանց աշխատանքից դուրս գալու դիմում գրել:
Կոմբինատի ղեկավարության բուրգի վերևում գտնվող այս մարդիկ էլ հուլիսի 2-ի երեկոյան կատարել են պահանջը:
«ՉԻ» աղբյուրները լռում են, սակայն՝ արդյոք կոմբինատի նոր սեփականատերերը մտադիր են սահմանափակվել այդ մարդկանցից ազատվելո՞վ, թե՞ մտադիր են նաև չարաշահումների ու ֆինանսական յուրացումների հիմքով քրեական գործ հարուցել նշված աշխատակիցների նկատմամբ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։