Համալիրի վիճարկելի աճուրդը շարունակվում է. գինը կրկին 10 տոկոսով նվազել է
ԴԱՀԿ-ի կողմից վիճարկելի աճուրդի դրված Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի գինը գնալով նվազում է:
Եթե նախկինում ՄՀՀ-ի աճուրդի մեկնարկային գինը կազմում էր 19 350 000 000.0 դրամ (մոտ 46 մլն ԱՄՆ դոլար), ապա ԴԱՀԿ աճուրդների կայքում այսօր թարմացված «Ծիծեռնակաբերդի զբոսայգում գտնվող մարզահամալիրի» հետ կապված առաջարկով համալիրի մեկնարկային գին է սահմանվել 14 մլրդ 106 մլն 150 հազար դրամը: Նշենք, որ համաձայն օրենքի` եթե աճուրդի կազմակերպիչը սահմանված 10 օրերի ընթացքում առաջարկ չի ստանում, գինը նվազեցվում է 10 տոկոսով: Սա արդեն գնի երրորդ իջեցումն է:
Հիշեցնենք նաև, որ «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի հասարակության հետ կապերի և լրատվության բաժնի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ Մարզահամերգային համալիրի հայտարարված էլեկտրոնային աճուրդը անօրինական է, և իրականացվում է ՀՀ մի շարք օրենքների խախտումներով:
Նշենք նաև, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վերաքննիչ հայցը օրերս քննվում էր առանց ՄՀՀ փաստաբանի մասնակցության, քանի որ փաստաբան Արմինե Հակոբյանը հրաժարվել է մասնակցել նիստին և լքել է դահլիճը:
«Ինձ առաջարկվել է ստորագրել գաղտնիության մասին փաստաթուղթ, որից ես հրաժարվել եմ»,- ասել էր Արմինե Հակոբյանը` հավելելով, որ, իր համոզմամբ, այս գործում որևէ գաղտնիք չկա, ամբողջ կատարողական պրոցեսն արդեն հանրային է դարձել:
«Որևէ դրական ակնկալիք չունեմ, որ վերաքննիչ դատարանը կկայացնի այլ դատական ակտ: Եթե ընդհանուր իրավասության դատարանի նույն որոշումը կայացվի նաև վերաքննիչ դատարանի կողմից, մենք ուղղակի կտեսնենք ՀՀ ամբողջ դատական համակարգի դեմքը»,- եզրափակել էր փաստաբանը:

ilur.am