Լրահոս

03.09.2009 11:45


Թուրքիայի խորհրդարանի նախկին նախագահ. «Հայաստանի հետ համաձայնեցված արձանագրությունները չեն կարող քննարկման դրվել խորհրդարանում»

Թուրքիայի խորհրդարանի նախկին նախագահ. «Հայաստանի հետ համաձայնեցված արձանագրությունները չեն կարող քննարկման դրվել խորհրդարանում»

Թուրքիայի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Հուսամեդդին Ջինդորուկն իր վերաբերմունքն  է հայտնել Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ։

Ինչպես տեղեկացնում է «АПА» գործակալությունը, հղում անելով «Habertürk»-ին, Հուսամեդդին Ջինդորուկն ասել է, որ կառավարությունն այդ քայլերը ձեռնարկել է ԱՄՆ-ի կարգադրությամբ։

-Թուրքիայի խորհրդարանում Բարաք Օբամայի ելույթում մի պարբերություն կա, որը չի կարելի ուղղակի խորհուրդ համարել։ Այժմյան իրավիճակն այդ պարբերության շարունակությունն է,- ասել է նա։

Նա հայտնել է, որ ինքն ուսումնասիրել է արձանագրությունները, և դրանք այդ տեսքով չեն կարող քննարկվել խորհրդարանում։ Նրա կարծիքով միջպետական համաձայնագիրը չպետք է  պայմաններ պարունակի, և խորհրդարանի իրավաբանները պետք է ուսումնասիրեն այդ փաստաթուղթը։

Հ. Ջինդորուկը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունները ոչ թե երկկողմանի են, այլ եռակողմ։

-Եթե Թուրքիան ցանկանում է լուծել Հայաստանի հետ ունեցած խնդիրները, ապա այդ գործընթացին անպայման պետք է մասնակցի Ադրբեջանը։ Մենք չենք կարող անհարգալից վերաբերվել Ադրբեջանին՝ մի պետության, որի հետ ունենք մի լեզու, մի հավատք և նույն արմատները,- ասել է խորհրդարանի նախկին ղեկավարը։

Նա նաև ասել է, որ Հայաստանի հետ հարաբերություններում չկան այնպիսի հարցեր, որոնք պետք է հրատապ լուծել.

-Ի՞նչ կպատահի, եթե Հայաստանի նախագահը չգա Բուրս՝ ֆուտբոլային հանդիպմանը։ Եթե նա գա, խաղը կսկսվի նրա հարվածո՞վ, թե՞ նա է դատելու խաղը։ Մենք չպետք է սխալ քայլեր անենք միայն նրա համար, որ Հայաստանի նախագահը ժամանի Թուրքիա։

 

Այս խորագրի վերջին նյութերը