Տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության այս տարվա անդրանիկ նիստը
Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության այս տարվա անդրանիկ նիստը' վարչապետ ԱրաՀարությունյանի նախագահությամբ:
Օրակարգային առաջին հարցով գործադիրը հավանություն է տվել ֆինանսների նախարարության աշխատակազմում, որպես առանձնացված ստորաբաժանում, ֆինանսականվերահսկողությանտեսչություն ստեղծելու մասին որոշման նախագծին:
Գործադիրն առաջարկում է լրացում և փոփոխություններ կատարել «ԼՂՀկառավարությանկառուցվածքիմասին»օրենքում՝ նպատակ հետապնդելով օպտիմալացնելու և առավել արդյունավետ դարձնելու կառավարման համակարգը:
Նիստում որոշում է ընդունվել եգիպտացորենիմշակությամբզբաղվող հողօգտագործողներին պետական աջակցություն տրամադրելու և ԼՂՀ կառավարության 2010թ. փետրվարի 26-ի թիվ 95-Ն ուրոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին: Սահմանված նոր կարգի համաձայն' աջակցությունը կտրամադրվի եգիպտացորենի սերմի տեսքով, յուրաքանչյուր հեկտար ցանքի համար 15 կգ' սերմի արժեքը 50 տոկոսի չափով: Սերմի ստացման դիմաց հողօգտագործողները կվճարեն եգիպտացորենի բերքահավաքից հետո:
Հարցի քննարկման ժամանակ վարչապետ Ա.Հարությունյանը մասնավորապես նշել է, որ հարկէխստացնելհողերիօգտագործմանպարտավորությունները, միաժամանակ՝ կիրառել խրախուսման պրակտիկան:
Կառավարությունը հավանություն է տվել «Քաղաքացիականծառայողներիվարձատրությանմասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին: Ըստ այդմ նախատեսվում է պետականհամակարգումանցումըանկանխիկվճարումներիներկարաձգելմինչև 2013 թվականը:
Գործադիրը փոփոխություններ է կատարել Ստեփանակերտքաղաքիվարչականսահմաններումգտնվող, ԱսկերանիշրջանիԱյգեստանիևԲերքաձորի, ինչպեսնաևՇուշիիշրջանիՔարինտակի գյուղական համայնքներին պատկանող առանձին հողատարածքների ժամանակավոր սխեմաներում: Փոփոխությունները հիմնականում կատարվել են կառուցապատման նպատակով:
Նիստում կառավարության հավանությանն է արժանացել մի օրինագիծ եւս. լրացում է առաջարկվում «Զինապարտությանմասին» ԼՂՀ օրենքում: Օրինագիծը հաստատվելու դեպքում՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները կզորակոչվեն զինծառայության և նախնական զինվորական պատրաստության ծրագիրը յուրացնելուց հետո կհանձնեն ստուգարքներ, իսկ զինվորական երդումն ընդունելուց հետո կարձակվեն պահեստազոր:
Գործադիրը հաստատել է ԼՂՀ 2011թ. պետբյուջեի միջոցներով կապիատալ ներդրումների պետական պատվերը՝ 11 մլրդ 720 մլնդրամընդհանուրգումարով:
Վարչապետ Ա.Հարությունյանը մեկնաբանելով քաղաքաշինական ծրագրերը, հայտարարել է, որ առաջիկա 2-3 տարվաընթացքումկլուծվիզոհվածզինծառայողներիընտանիքներիբնակարանայինապահովությանխնդիրը, ուստի իրավասու մարմինները պետք է վերջին ճշտումները մտցնեն համապատասխան ցուցակներում:
Նշված ժամանակահատվածում ավարտին կհասցնեն նաև դպրոցաշինությանծրագիրը, որից հետո պետությունը առաջնահերթորեն կանցնի նախադպրոցական հիմնարկների, մարզադահլիճների, մշակույթի տների և երկրորդ պլանում հայտնված այլ օբյեկտների կառուցմանը: Կառավարության ղեկավարը շեշտել է, որ հատուկ ուշադրություն կդարձվի շինարարության որակին և ժամկետների պահպանմանը:
Տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության այս տարվա անդրանիկ նիստը
Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության այս տարվա անդրանիկ նիստը' վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ:
Օրակարգային առաջին հարցով գործադիրը հավանություն է տվել ֆինանսների նախարարության աշխատակազմում, որպես առանձնացված ստորաբաժանում, ֆինանսական վերահսկողության տեսչություն ստեղծելու մասին որոշման նախագծին:
Գործադիրն առաջարկում է լրացում և փոփոխություններ կատարել «ԼՂՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքում՝ նպատակ հետապնդելով օպտիմալացնելու և առավել արդյունավետ դարձնելու կառավարման համակարգը:
Նիստում որոշում է ընդունվել եգիպտացորենի մշակությամբ զբաղվող հողօգտագործողներին պետական աջակցություն տրամադրելու և ԼՂՀ կառավարության 2010թ. փետրվարի 26-ի թիվ 95-Ն ուրոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին: Սահմանված նոր կարգի համաձայն' աջակցությունը կտրամադրվի եգիպտացորենի սերմի տեսքով, յուրաքանչյուր հեկտար ցանքի համար 15 կգ' սերմի արժեքը 50 տոկոսի չափով: Սերմի ստացման դիմաց հողօգտագործողները կվճարեն եգիպտացորենի բերքահավաքից հետո:
Հարցի քննարկման ժամանակ վարչապետ Ա.Հարությունյանը մասնավորապես նշել է, որ հարկ է խստացնել հողերի օգտագործման պարտավորությունները, միաժամանակ՝ կիրառել խրախուսման պրակտիկան:
Կառավարությունը հավանություն է տվել «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին: Ըստ այդմ նախատեսվում է պետական համակարգում անցումը անկանխիկ վճարումներին երկարաձգել մինչև 2013 թվականը:
Գործադիրը փոփոխություններ է կատարել Ստեփանակերտ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, Ասկերանի շրջանի Այգեստանի և Բերքաձորի, ինչպես նաև Շուշիի շրջանի Քարին տակի գյուղական համայնքներին պատկանող առանձին հողատարածքների ժամանակավոր սխեմաներում: Փոփոխությունները հիմնականում կատարվել են կառուցապատման նպատակով:
Նիստում կառավարության հավանությանն է արժանացել մի օրինագիծ եւս. լրացում է առաջարկվում «Զինապարտության մասին» ԼՂՀ օրենքում: Օրինագիծը հաստատվելու դեպքում՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները կզորակոչվեն զինծառայության և նախնական զինվորական պատրաստության ծրագիրը յուրացնելուց հետո կհանձնեն ստուգարքներ, իսկ զինվորական երդումն ընդունելուց հետո կարձակվեն պահեստազոր:
Գործադիրը հաստատել է ԼՂՀ 2011թ. պետբյուջեի միջոցներով կապիատալ ներդրումների պետական պատվերը՝ 11 մլրդ 720 մլն դրամ ընդհանուր գումարով:
Վարչապետ Ա.Հարությունյանը մեկնաբանելով քաղաքաշինական ծրագրերը, հայտարարել է, որ առաջիկա 2-3 տարվա ընթացքում կլուծվի զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության խնդիրը, ուստի իրավասու մարմինները պետք է վերջին ճշտումները մտցնեն համապատասխան ցուցակներում:
Նշված ժամանակահատվածում ավարտին կհասցնեն նաև դպրոցաշինության ծրագիրը, որից հետո պետությունը առաջնահերթորեն կանցնի նախադպրոցական հիմնարկների, մարզադահլիճների, մշակույթի տների և երկրորդ պլանում հայտնված այլ օբյեկտների կառուցմանը: Կառավարության ղեկավարը շեշտել է, որ հատուկ ուշադրություն կդարձվի շինարարության որակին և ժամկետների պահպանմանը:
7or.am