Լրահոս

08.09.2009 16:45


Դաշնակցությունը Սերժ Սարգսյանի հետ հանդիպում է նախատեսում

Դաշնակցությունը Սերժ Սարգսյանի հետ հանդիպում է նախատեսում

-Այո՛, քաղաքականության պատասխանատուն Սերժ Սարգսյանն է։ Ամեն ինչի համար, ի վերջո, պատասխանատու է նախագահը։ Սակայն հարցն այն է, որ նախագահն աշխատում է պրոֆեսիոնալ անձնակազմում։ Արտգործնախարարը նախագահի համար գլխավոր խորհրդատուն է, հիմնական ուղղություն տվողն է. չի կարելի նսեմացնել նրա դերակատարությունը։ Անշուշտ, մենք արտգործնախարարի հրաժարականը պահանջելով՝ նաև կեցվածք ենք ցույց տալիս նախագահի նկատմամբ։ Սակայն նախագահի հրաժարականի պահանջը բոլորովին այլ խնդիր է, որն, իհարկե, բացառված չէ։ Սակայն այսօր նման եզրակացության մենք չենք եկել,-«Ի՞նչ պետք է լինի, որ ՀՅԴ-ն պահանջի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը» հարցին պատասխանել է Հրանտ Մարգարյանը։

Նա չի կարծում, որ որևէ հայ գիտակցաբար կարող է գնալ հայության շահերի դեմ. դա պետք է լինի աննորմալ բացառություն։ Սակայն գործնական արդյունքի պրագմատիզմը, արտաքին և ներքին ճնշումները կարող են պատճառ հանդիսանալ, որ մարդը սխալվի։ Նրա կարծիքով Սերժ Սարգսյանի քաղաքականությունը ոչ թե վատության, այլ սխալ հաշվարկների արդյունք է։

Նա նաև նշել է, որ Դաշնակցությունը «կոռեկտ պայքարի կողմնակից է՝ ոչ թե Սերժ Սարգսյանի գեղեցիկ աչքերի, այլ Հայաստանի Հանրապետության և Արցախի համար՝ հավելելով, որ Դաշնակցությունն առաջիկայում հանդիպում է նախատեսում Սերժ Սարգսյանի հետ։

Անդրադառնալով ՀՅԴ-ի՝ պատգամավորական մանդատները վայր դնելուն՝ նա ասել է, որ Դաշնակցությունը խորհրդարան է գնացել ժողովրդի քվեով, և այն իրենց համար պայքարի դաշտ է հանդիսանում.

-Այնտեղ մենք ձեռքներս ծալած նստած չենք կամ աշխատավարձ չենք ստանում և սուրճ խմում։ Այնտեղ մենք փորձ ենք անում հայրենիքի, ազգի առջև դրված խնդիրների առումով մեր մասնակցությունն ունենալ։ Դա տրված նվեր չէ, որ հրաժարվում ես։ Դա մի տեղ է, ուր գնացել ես քո մասնաչափով քո ներդրումն ունենաս։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը