Փաստաբան. «Պարոն Սուքիասյանը որոշեց ներկայանալ, հաստատել իր անմեղությունը և վիճարկել իրեն ներկայացված քրեական մեղադրանքը»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ ինքնակամ դատախազության նախաքննական մարմին է ներկայացել հետախուզման մեջ գտնվող ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ «7օր»-ի հետ զրույցում Խ. Սուքիասյանի փաստաբան Արթուր Գրիգորյանն ասել է, որ Սուքիասյանը գտնվում է Երևան Կենտրոն համայնքի քրեակատարողական հիմնարկում։
-Պարոն Սուքիասյանը քրեորեն հետապնդելի որևէ արարք չի կատարել։ Այնուհանդերձ, քրեական հետապնդում կար այսքան ժամանակ, և պարոն Սուքիասյանը որոշեց ներկայանալ և իր անմեղությունը հաստատել՝ վիճարկել իրեն ներկայացված քրեական մեղեադրանքը,-ասել է փաստաբանը։
Այն հարցին, թե չէ՞ որ Խաչատուր Սուքիասյանը հայտարարել էր, որ չի ներկայանա, Արթուր Գրիգորյանը պատասխանել է, որ նա ընդամենը ասել է, որ կներկայանա այն ժամանակ, երբ ցանկանա։
-Նա ասել է, որ կներկայանա՝ երբ որ ինքը կցանականա, այլ ոչ թե այնպես, որ փորձում էին իշխանությունները՝ համաներում կիրառելու ակնկալիքով, որը Պարոն Սուքիասյանի համար տարբերակ չէր ներկայանալու, և այստեղ գխավոր դերը պիտի խաղար իր կամարտահայտությունը, երբ ինքը կցանկանար իրականացնել, և նա ցանկացավ իրականացնել հիմա,-հավելել է նա։
Փաստաբանը նաև նշել է, որ սեպտեմբերի երկուսի՝ ժամը 14։50-ից սկսած, քննչական մարմինը 72 ժամ ունի դատարան դիմելու և Խաչատուր Սուքիասյանին կալանավորելու պահանջ ներկայացնելու համար, այլապես, ըստ օրենքի, նա ենթակա է անհապաղ ազատ արձակման։
-Ինչ վերաբերում է մեղադրանքին, ապա, եթե գործը նախաքննությամբ չկարճվեց, դատարանում պիտի քննվի Խաչատուր Սուքիասյանի մեղավորության հարցը,-նշել է Արթուր Գրիգորյանը։

7or.am