Լրահոս

25.01.2011 17:47


Արևմտյան ԶԼՄ. ««Դոմոդեդովոյի» ահաբեկչությունը Ռուսաստանում կմեծացնի հակակովկասյան տրամադրությունները»

Արտասահմանյան մամուլը աշխույժ քննարկում է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունը։

Ինչպես գրում է գերմանական «Die Welt» գործակալությունը, ահաբեկիչների ուղերձը հետևյալն է եղել՝ ոչ ոք չպետք է իրեն անվտանգ զգա։

-Նրանց կիրառած եղանակը մարդկանց սրտերում սարսափ սերմանելն  է, սովորական մարդկանց առօրյան վախի ու անվստահության հրապարակ դարձնելը՝ խարխլելով հեղինակությունները,-«Die Welt»  թերթում գրում է Մ. Շտյուրմերը։

Լրագրողի կարծիքով՝ ահաբեկիչները հոգեբանական պատերազմ են մղում ուռճացված գործնական օրինակների դեմ, և «Դոմոդեդովոյի» օդանավակայանը բացառություն չէր. այն Ռուսաստանի մայրաքաղաքի հարավային մասում ժամանակակից, տեխինկայի վերջին ճիչով հագեցած օդային հանգրվան էր։

-Երեկվա ահաբեկչությունը նպատակաուղղված էր ոչ միայն մարդկանց հոգիներն ու  սրտերը, այլ նաև երկրի միասնությունը,  կայունությունը ու զարգացումը խաթարելուն,-վստահ է Շտյուրմերը,-ո՞վ է կանգնած այս ահաբեկչության հետևում։

-Մոսկվայում բնազդորեն սկսեցին  խոսել կովկասյան հետքի մասին. այնտեղ վրեժխնդիր եղողների պակաս չկա. ահաբեկչության երկար ձեռքը հասնում է ամենահեռավոր անկյունները։ Եվ այստեղ չեն օգնի ո՛չ ոստիկանությունը, ո՛չ էլ հատուկ ծառայությունները,-ընդգծում է գործակալությունը։

Այս խորագրի վերջին նյութերը