Աշխարհ

30.06.2014 14:32


Մեծ Բրիտանիան պատրաստ է մնալ ԵՄ–ում, եթե նրան հատուկ կարգավիճակ տրամադրեն

Մեծ Բրիտանիան պատրաստ է մնալ ԵՄ–ում, եթե նրան հատուկ կարգավիճակ տրամադրեն

Մեծ Բրիտանիան կմնա ԵՄ կազմում՝ պայմանով, որ այն լուրջ բարեփոխման ենթարկվի, իսկ Լոնդոնին հատուկ կարգավիճակ շնորհվի՝ տարբերվող ԵՄ–ում նվազեցված ներգրավմամբ։ Այս դիրքորոշումը հայտնել է Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնը «Daily Telegraph» թերթի հեղինակային հոդվածում։

Անցած ուրբաթ Բրյուսելում կայացած ԵՄ գագաթաժողովում նա ծանր պարտություն է կրել, երբ չի կարողացել թույլ չտալ Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան Կլոդ Յունկերի առաջադրումը՝ որպես Եվրահանձնաժողովի ղեկավարի թեկնածու:

«Յունկերն առաջադրվել է որպես Եվրահանձնաժողովի նոր նախագահ, և Մեծ Բրիտանիան կաշխատի նրա հետ,–գրում է Քեմերոնը։–Սակայն մենք ակնկալում ենք, որ նա կկարողանա լուծել Լոնդոնին անհանգստացնող խնդիրները: Մեզ համար դա միացյալ նպատակից հրաժարումն է, որին ձգտում է ԵՄ-ն: Մենք դեմ չենք ԵՄ եվրագոտու երկրների հետագա ներգրավմանը: Ես մտածում եմ, որ դա անխուսափելի է: Եվրագոտու պետություններն իրե՛նք պետք է կայացնեն իրենց որոշումները: Բայց ես գիտեմ, որ Մեծ Բրիտանիայի ժողովուրդը չի ցանկանում դրանց մասնակցել. նա ցանկանում է խուսափել ավելի խոր ներգրավումից։ Ես խնդիրը տեսնում եմ Եվրամիությունը բարեփոխելու և այնտեղ Մեծ Բրիտանիայի համար տեղ երաշխավորելու մեջ: Դա հեշտ չի լինի անել»,- ընդգծել է Քեմերոնը:

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը