Ռաֆիկ Պետրոսյան. «ՀԱԿ–ը լրիվ նույն տեսակետին է, ինչ որ կառավարող կուսակցությունը և հանրապետության նախագահը»
-Նախ՝ ընդդիմությունից ՀԱԿ-ը լրիվ նույն տեսակետին է, ինչ որ կառավարող կուսակցությունը և հանրապետության նախագահը։ Դեռևս այն ժամանակ՝ 1991թ., Լևոն Տեր-Պետրոսյանը կողմ էր, որ հարաբերությունները նորմալանան։ Այսօր էլ ՀԱԿ-ը կողմնակից է հարաբերությունների նորմալացմանը՝ իհարկե զգուշացնելով, որ պետք է զգույշ լինել, որ չխաբեն թուրքերը, Արցախի հարցը մեջտեղ չբերեն և այլն,-խոսելով Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի քաղաքական ուժերի արձագանքի մասին՝ ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը։
Նրա խոսքերով՝ միյան ՀՅԴ-ն է ընդդիմանում. մնացածը մեծ հաշվով դրական են գնահատում այդ արձանագրությունները։
-«Ժառանագությունը նույնպես կտրականապես դեմ չի այդ հարաբերությունների լավացմանը։ Այստեղ մնում է Դաշնակցությունը։ Դաշնակցության պահանջն արտաքին գործերի նախարարի կամ նախագահի հրաժարականի մասին, բնական է՝ չի ընդունվի, և այդպես նա կդառնա իսկական ընդդիմություն նաև սոցիալական և քաղաքական հարցերում։ Դե, ընդդմությունը պետք է երևա ամեն երկրում, որովհետև այն միշտ զգոն է պահում կառավարությանը, որպեսզի նա իր քայլերում զգույշ լինի՝ 7 չափի, մեկ կտրի,-հավելել է պատգամավորը։

7or.am