Լրահոս

30.06.2014 10:18


ԱՄՆ-ը Մոսկվային հարցում է հղել ՌԴ–ում նոր դեսպան Ջոն Թեֆթի վերաբերյալ

ԱՄՆ-ը Մոսկվային հարցում է հղել ՌԴ–ում նոր դեսպան Ջոն Թեֆթի վերաբերյալ

ԱՄՆ-ը Մոսկվայից թույլտվություն է հայցել Ջոն Թեֆթին դիվանագիտական առաքելության նոր ղեկավար նշանակելու վերաբերյալ։ Ռուսաստանը հավանական է՝ դրական պատասխանի: Այս մասին այսօր հայտնել է «Կոմմերսանտ» թերթը։

ՌԴ–ում ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլը հայտարարել է փետրվարի 4-ին հայրենիք վերադարձի մասին։ Ավելի վաղ «New York Times» թերթը, Սպիտակ տան աղբյուրներին հղումով, հայտնել էր, որ Բարաք Օբաման պատրաստվում է նշանակել Ջոն Թեֆթին Ռուսաստանում ԱՄՆ դեսպան։

Ջոն Թեֆթը 2009 թվականի վերջից մինչև 2013 թվականի օգոստոսն ԱՄՆ դեսպան էր Ուկրաինայում, վաղ՝ Լիտվայում, Վրաստանում։ Թեֆթի՝ դեսպանի պաշտոնը ստանձնելը նշանակում է, որ Բարաք Օբամայի վարչակազմը վերջին երկուսուկես տարում կմնա անփոփոխ. այն փորձելու է նվազեցնել ՌԴ հետ համագործակցությունը։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը