ԼՂՀ նախագահ. «Մենք դեռևս գործ ունենք այնպիսի պետություների հետ, որտեղ խաբեությունը հանդիսանում է քաղաքականության մաս»
-Բնականաբար, Արցախն ու ես հետևում ենք հայ-թուրքական հարաբերություններին, ավելի ճիշտ՝ Հայաստանի անկեղծ ձգտումներին՝ կառուցել այդ հարաբերությունները։ Եվ կարծում եմ՝ այդ գործընթացը ևս մեկ անգամ ցույց կտա միջազգային հանրությանը՝ ինչպիսի ժողովուրդ է հանդես գալիս կառուցողական հարաբերություններ հաստատելու համար,- Ստեփանակերտում տեղի ունեցող ԼՂՀ 18-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։
Միևնույն ժամանակ նա ցավով ընդգծել է, որ «մենք դեռ գործ ունենք այնպիսի երկրների հետ, և մասնավորապես Թուրքիայի, որտեղ խաբեությունը հանդիսանում է քաղաքականության մաս»։
-Մենք գիտենք հրապարակայնացված նախնական պայմանավորվածությունների մասին, որոնք պետք է վերածվեն համաձայնագրերի, միաժամանակ գիտենք, թե րոպեներ անց ինչպիսի մեկնաբանություններ են հնչել Թուրքիայի պաշտոնատար դեմքերի կողմից։ Դա մեզ չի կարող հույս ներշնչել, որ կհաստատվեն արդար և անկեղծ հարաբերություններ,-ասել է ԼՂՀ նախագահը։
Հիշեցնենք, որ ԼՂՀ անկախության 18-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցեկու համար ԼՂՀ են մեկնել ՀՀ նախագահ Սերժ Սագսյանը, ՀՀ և ԼՂՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանի և այլ երկրների հասարակական գործիչներ։

Ըստ «Ռեգնում»-ի