Ստեփան Սաֆարյան. «Այս արձանագրությունները բավականին մեծ ռիսկեր են ստեղծում»
-Այս արձանագրությունները քաղաքական տեսանկյունից բավականին մեծ ռիսկեր են ստեղծում ՀՀ-ի արտաքին քաղաքականության և, ընդհանրապես, հայության իրավունքների և անվտանգության շահերի նկատառումներով,- «Տեսակետ» մամուլի ակումբում ասել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը՝ խոսելով Հայաստանի և Թուրքիայի կողմից նախաստորագրված արձանագրությունների մասին.
-Ակնհայտ է դառնում, որ այս դիվանագիտության և այս քաղաքականության մեջ նաև մեզ հիմարացնելու փորձ կատարվեց, այն է՝ իբր Թուրքիան առաջ չի քաշում նախապայմաններ։
Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ Թուրքիայի հայտնի նախապայմաններն այդ արձանագրություններում առկա են.
-Լա՛վ, եկեք անունը դնենք՝ նախապայմանները դարձել են օրակարգի խնդիր, այլևս նախապայման չէ, բայց ասել, թե գործընթացը երկուստեք առանց նախապայմանների է, ուղղակի հիմարություն է,- նշել է Ս. Սաֆարյանը։

7or.am