Լրահոս

25.01.2011 17:28


Նախարարությունը հետևում է

Նախարարությունը հետևում է

ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությունը հետևում է տարածաշրջանում իրականացվող երկաթգծային խոշոր նախագծերին։ Այս մասին «7օր»-ին ասել է կապի և տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը՝ ավելացնելով, որ մեր հարևան բոլոր երկներում յուրաքանչյուր ամսվա կատարաված աշխատանքները, լուրջ ռազմավարական ծրագրերն իր հանձնարարությամբ փորձում են հսկողության տակ պահել, որպեսզի կարողանան նաև մեր երկրի խնդիրները կարգավորել։

-Բոլորը ձգտում են տարանցիկ դառնալու խնդիրը լուծել։ Բնականաբար, երբ որ մենք ուզում ենք Հյուսիս-հարավ երկաթգիծ կամ ճանապարհ կառուցել, դա ոչ միայն ռազմավարական խնդիր է, այլ նաև տարանցիկ ճանապարհ դարձնելու խնդիրն է դրված,-նշել է նախարարը։

Նշենք, որ հունվարի 25-27-ին Թբիլիում տեղի են ունենալու եռակողմ հանդիպումներ՝ կապված Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու նախագծի իրականացման հետ։ Այս երկաթգիծը Ասիան կկապի Եվրոպայի հետ։ Հանդիպմանը մասնակցում են վրացական, ադրբեջանական և թրքական պատվիրակությունները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը