Լրահոս

02.09.2009 14:49


Թուրքիայի արտաքին գործերի նախարարը սպասում է Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը սպասում է Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը

 Չնայած հայկական կողմը կտրականապես դեմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապել ԼՂ հիմնախնդրի հետ, իսկ միջազգային կառույցների ներկայացուցիչները դրանք համարում են զուգահեռ գործընթացներ, այնուհանդերձ Անկարան մտադիր չէ հրաժարվել այս երկու խնդիրները միաժամանակ լուծելու մտադրությունից։ Այսօր Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն հաստատել է Թուրքիայի ցանկությունը բարիդրացիական հարաբերություններ ունենալ բոլոր հարևանների՝ այդ թվում և Հայաստանի հետ։ Սակայն Թուրքիայի արտգործնախարարի խոսքերով, որպեսզի կողմերը գան համաձայնության, Անկարան ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը կնախորդի հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը։

Ըստ Regnum-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը