Լրահոս

02.09.2009 14:30


Արման Մելիքյան. «Իշխանության ներկայացուցիչները և աջակիցներն ամեն կերպ փորձում են դա ներկայացնել որպես Հայաստանի դիվանագիտության հաղթանակ»

Արման Մելիքյան. «Իշխանության ներկայացուցիչները և աջակիցներն ամեն կերպ փորձում են դա ներկայացնել որպես Հայաստանի դիվանագիտության հաղթանակ»

-Ընդհանուր առմամբ, սա հետաքրքրական տեղաշարժ է, և մենք պետք է կարողանանք գնահատական տալ ոչ միայն ըստ ձևի, այլ նաև՝ ըստ բովանդակության,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ մեկնաբանելով Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունը։

-Իհարկե, իշխանության ներկայացուցիչները և աջակիցներն ամեն կերպ փորձում են դա ներկայացնել որպես Հայաստանի դիվանագիտության հաղթանակ,-նշել է բանախոսն ու ասել, թե քաղաքական դաշտի կողմից, ըստ էության, չի տեսել ոչ մի մեկնաբանություն։ Ինչ մեկնաբանություններ էլ որ եղել են, ըստ Մելիքյանի, եղել են որպես գնահատականներ։

-Վերջին հաշվով, եթե խոսվում է հայ-թուրքական սահմանի մասին, այդ սահմանն արդեն իսկ գծված է, և եթե գոյություն ունի գործող պայմանագիր Հայաստանի և Թուրքիայի միջև, ի՞նչ լրացուցիչ արձանագրությունների մասին կարող է խոսք լինել։

Արման Մելիքյանի խոսքերով՝ այդ երկու արձանագրություններն, ըստ էության, երկու տարաբնույթ խնդիրներ են լուծում, և, մեծ հաշվով, այն կարող էր լինել միասնական փաստաթուղթ.

-Այսինքն, երկկողմ հարաբերությունների կարգավորման համատեքստում պետք էր դիտարկել  նաև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Ինչի՞ համար էր պետք առանձնացնել մեկը մյուսից,-տարակուսանք է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարարը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը