Լրահոս

02.09.2009 14:10


Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է հրապարակված հայ-թուրքական արձանագրությունները

Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է հրապարակված հայ-թուրքական արձանագրությունները

Մոսկվան ողջունում է Հայաստանի և Թուրքիայի պատրաստակամությունը դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցում համաձայնության գալու գործընթացն սկսելու համար։ «Ռուսաստանի ԱԳՆ-ն դրական ընդունեց Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ արձանագրությունների ստորագրման լուրը»,-այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջը։ «Հայաստանն ու Թուրքիան մեզ համար բարեկամական երկրներ են։ Նրանց միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ նկատվող տեղաշարժերն ընկալում ենք որպես բնականոն և երկար սպասված գործընթաց։ Ուրախ կլինենք, եթե ընթացող քննարկումները, որոնք հանդիսանում են միայն այդ երկու պետությունների ներքին գործը, կհանգեցնեն կոնկրետ պայմանավորվածությունների»,-ասված է Ռուսաստանի ԱԳՆ մեկնաբանության մեջ։

 

Այս խորագրի վերջին նյութերը