Լրահոս

02.09.2009 14:03


Ալեքսանդր Իսկանդարյան. «Այս փաստաթուղթը, փաստորեն, ճանապարհային քարտեզն է»

Ալեքսանդր Իսկանդարյան. «Այս փաստաթուղթը, փաստորեն, ճանապարհային քարտեզն է»

-Այս փաստաթուղթը, փաստորեն, ճանապարհային քարտեզ է, գործողությունների ծրագիր։ Այն, ինչ տեղի է ունեցել ապրիլին, ճանապարհային քարտեզ չէր: Իսկ սա ճանապարհային քարտեզ է, որտեղ հստակ նշված են գործողությունների ծրագիրը և ժամկետները,- օգոստոսի 31-ին Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ ասել է Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։ 

Նա մտավախություն է հայտնել, որ հնարավոր է՝ գործընթացի ձգձգման ռիսկեր ի հայտ գան՝ օրինակ բերելով  Իսրայելի և Պաղեստինի միջև 1993թ. ստորագրված ճանապարհային քարտեզը։

Ալ. Իսկանդարյանը կասկած չունի, որ պաշտոնական դեմքերը կստորագրեն այդ փաստաթուղթը. հակառակ դեպքում «դրա հրապարակումը հիմարություն կլիներ»։

-Կարծում եմ՝ ներկայիս ընդդիմություն-կոալիցիա դասավորության պարագայում իշխանությունների կամքի առկայության դեպքում Հայաստանի Ազգային ժողովում այդ փաստաթուղթը կվավերացվի։ Կվավերացվի՞ այն Թուրքիայում, թե՞ ոչ, չեմ կարող ասել, սակայն հարցի ձգձգումը հնարավոր է։ Այլ հարց է, որ Թուրքիայի համար շահավետ չի լինի, եթե Հայաստանում այն ստորագրվի, իսկ Թուրքիայում ձգձգվի, քանի որ մենք կլինենք «լավը», իսկ թուրքերը՝ «վատը»,-ասել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը