Ռաֆիկ Պետրոսյան. «Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու հարցում Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր–Պետրոսյանի կարծիքները համընկնում են»
«Իր իշխանության ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ էլ եղել է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման կողմնակից։ Ըստ երևույթին, հիմա էլ շարունակում է մնալ նույն կարծիքին»,-ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը։ Ըստ նրա, Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու հարցում Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքները համընկնում են։ Հանրապետական պատգամավորը նշել է, որ Հայաստանին, այդուհանդերձ, շահավետ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելը, չնայած նրան, որ «Հայաստանը միշտ էլ պետք է զգույշ լինի թուրքական խարդավանքներից, քծնողականությունից և շողոքորթությունից»։ «Ես միշտ էլ ասել եմ՝ թուրքը մնում է թուրք, նա երբեք էլ մեր եղբայրը չի դառնա։ Նրանց նպատակը մեծ Թուրանի ստեղծման գաղափարն է, որի ճանապարհին կանգնած է Հայաստանը»,-ասել է Ռ. Պետրոսյանը։