Աշխարհ

24.06.2014 11:33


Վրաստանը Ռուսաստանի հետ կքննարկի ասոցացման պայմանագիրը

Վրաստանը Ռուսաստանի հետ կքննարկի ասոցացման պայմանագիրը

Առևատրատնտեսական հարցերով Ռուսաստանի և Վրաստանի փորձագետների խորհրդաստվությունները Վրաստանի ասոցացման պայմանգրի ստորագրման վերբերյալ կմեկնարկեն փաստաթղթի վավերացումից հետո։ Այդ մասին հայտնել է ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն։ Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ–ն հայտնել էր, որ խորհրդատվությունները տեղի կունենան մոտ ապագայում։ Աբաշիձեն հայտնել է, որ հուլիսի առաջին կեսին Պրահայում նա կհանդիպի ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ։ Վրաց պաշտոնյան նշել է նաև, թե քանի որ փորձագիտական խմբի հանդիպումը տեղի է ունենալու Վրաստանի և ԵՄ–ի միջև ասոցացման պայմանագրի ստորագրումից հետո, ապա այդ հարցը ևս կքննարկվի։

Հիշեցնենք, որ ԵՄ–ն պատրաստվում է հունիսի 27-ին ստորագրել ասոցացման և ազատ առևտրի գոտու պայմանագիրը Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ։ Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ին։

Այս խորագրի վերջին նյութերը