«Երկիր» միությունը ողջունում է ՀՀ նախագահի անդրադարձը վիրահայության և ջավախքահայության խնդիրներին
2009թ. սեպտեմբերի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԳՆ կենտրոնական ապարատի և Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքին իր խոսքում, անդրադարձ է կատարել վիրահայությանն ու ջավախքահայությանը հուզող խնդիրներին, ասելով, մասնավորապես, հետևյալը. «Մենքպետքէլուրջջանքերգործադրենքվիրահայությանըհնարավորաջակցությունցույցտալուհամար: Ջավախքինկատմամբմերվարածքաղաքականությանտրամաբանությունը, բովանդակայինառումով, պետքէբխի ,ինտեգրումառանցձուլմանեսկզբունքից: ...Կարծումեմ, որհայերենըՎրաստանումմարզայինլեզուճանաչելու, Հայկականառաքելականսուրբեկեղեցուգրանցումնապահովելու, ՎրաստանիհայկականհուշարձաններիպահպանմաննուղղվածքայլերըՎրաստանումմիայննպաստելուենհայ-վրացականբարեկամությանամրապնդմանը, փոխվստահությանմթնոլորտիխորացմանը: Այսբոլորհարցերումմենքպետքէլինենքնրբանկատ, բայցհետևողականևսկզբունքային»:
«Երկիր» միությունը ողջունում է ՀՀ նախագահի արտահայտած դիրքորոշումը ջավախքահայությանը և վիրահայությանը հուզող հիմնական խնդիրների նկատմամբ' գնահատելով այն որպես պարզ և հստակ: Կարելի է նշել, որ ՀՀ նախագահի խոսքերն էլ ավելի մեծ կշիռ և նշանակություն են ստանում այն հանգամանքի բերումով, որ դրան հնչեցվել են Վրաստանի արտգործնախարարի Երևան կատարվելիք այցի նախօրյակին:
«Երկիր» միությունը նաև արձանագրում է, որ ՀՀ նախագահի կողմից առաջարկված քայլերն ուղղակիորեն համահունչ են մի շարք միջազգային (միջկառավարական) կազմակերպությունների, այդ թվում' ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի և Եվրախորհրդի, ինչպես նաև' հեղինակավոր ոչ-կառավարական կազմակերպությունների կողմից Վրաստանի կառավարությանն ուղղված կոնկրետ հանձնարարականներին:
«Երկիր» միությունը կոչ է անում Վրաստանի իշխանություններին' ևս ճանաչել երկրի հայ բնակչության առջև ծառացած լեզվա-կրթական, կրոնական և մշակութային խնդիրների առկայությունը, ինչպես նաև' գործուն քայլեր ձեռնարկել դրանք լուծելու ուղղությամբ' կիրառելով մեխանիզմներ, որոնք կհամապատասխանեն էթնիկական փոքրամասնությունների պաշտպանության ոլորտում Վրաստանի կառվարության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների տառին և ոգուն:
«Երկիր» միությունը ողջունում է ՀՀ նախագահի անդրադարձը վիրահայության և ջավախքահայության խնդիրներին
2009թ. սեպտեմբերի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԳՆ կենտրոնական ապարատի և Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքին իր խոսքում, անդրադարձ է կատարել վիրահայությանն ու ջավախքահայությանը հուզող խնդիրներին, ասելով, մասնավորապես, հետևյալը. «Մենք պետք է լուրջ ջանքեր գործադրենք վիրահայությանը հնարավոր աջակցություն ցույց տալու համար: Ջավախքի նկատմամբ մեր վարած քաղաքականության տրամաբանությունը, բովանդակային առումով, պետք է բխի ,ինտեգրում առանց ձուլմանե սկզբունքից: ...Կարծում եմ, որ հայերենը Վրաստանում մարզային լեզու ճանաչելու, Հայկական առաքելական սուրբ եկեղեցու գրանցումն ապահովելու, Վրաստանի հայկական հուշարձանների պահպանմանն ուղղված քայլերը Վրաստանում միայն նպաստելու են հայ-վրացական բարեկամության ամրապնդմանը, փոխվստահության մթնոլորտի խորացմանը: Այս բոլոր հարցերում մենք պետք է լինենք նրբանկատ, բայց հետևողական և սկզբունքային»: