Լրահոս

02.09.2009 12:18


Թուրքիայի վարչապետը կարևոր ինչ-որ բան է ակնկալում Հայաստանի հետ հարաբերություններում

Թուրքիայի վարչապետը կարևոր ինչ-որ բան է ակնկալում Հայաստանի հետ հարաբերություններում

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարծիքով առաջիկա օրերի ընթացքում հնարավոր են շատ կարևոր քայլեր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Նրա խոսքերով՝ Հեյբելիադա կղզում արդեն տեղի է ունեցել հայկական և թուրքական կողմերի հանդիպումը։ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև արդեն արձանագրվել են որոշակի տեղաշարժեր, «սակայն առանց խորհրդարանի համաձայնության՝ ցանկացած ստորագրված արձանագրություն չի կարող ունենալ իրավական ուժ»։ Այս առումով երեկ Թուրքիայի վարչապետը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ալի Շահինի հետ։ Բացի այլ հարցերից քննարկվել են նաև հայ-թուրքական հարաբերություններին առնչվող վերջին զարգացումները։

Ըստ CNNturk-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը