Լրահոս

02.09.2009 11:40


Սերժ Սարգսյանի փեսան հրաժարակա՞ն է տվել

Սերժ Սարգսյանի փեսան հրաժարակա՞ն է տվել

Այսօր մի շարք պարբերականներ լուրեր են տարածել, որ ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանը, ով նաև Սերժ Սարգսյանի փեսան է, հրաժարական է տվել։

Այս կապակցությամբ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանն այսօր «7օր»-ին ասել է, որ նման տեղեկության մասին առաջին անգամ է լսում։

Այժմ Ս. Ֆարմանյանը Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում է։ Լրացուցիչ տեղեկությունների դեպքում նա «7օր»-ին խոստացել է Հայաստան վերադառնալուց հետո անպայման հաղորդել։ 

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը