Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ԱրցախիՀանրապետությանօրվաառթիվշնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է.
«Սիրելի հայրենակիցներ
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հանրապետության օրվա առթիվ։ 18 տարի առաջ ընդունված անկախության հռչակագրով նոր դարաշրջան բացվեց մեր փոքր ու աննկուն հայրենիքի համար։ Ազգային-պետական ինքնիշխանությունը դարձավ այն ուղին, որ հայոց մեր երկրամասը տանում է գոյատևության ու ինքնահաստատման ցանկալի հանգրվաններով, առնչելու և ներհյուսելու է հայկական աշխարհին՝ որպես հայրենական անքակտելի բաղադրիչ։ Հեշտությամբ չտրվեց մեր պետականության սկզբնավորումն ու հիմքերի ամրապնդումը։ Շատ ժողովուրդների պես արցախցիները ևս ստիպված եղան իրենց երկրի անկախությունն ու ազատությունը սրբագործել սեփական արյամբ՝ տանելով ավելի քան երեքամյա պատերազմի դժնդակ ծանրությունը, որ չափվեց, նախևառաջ, հազարավոր հայորդիների զոհաբերված կյանքով։ Մեր հանրապետության անկախությունը չափազանց թանկ գին ունի, ինչը բոլորիս թելադրում է մեծագույն նվիրումով ու խնամքով պահպանել այն, որ կոչվում է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետություն։ Համոզված եմ՝ կգա օրը և միջազգային հանրությունը սպասված հարգանքը կմատուցի մեր երկրին՝ ճանաչելով նրա անկախությունը. համաշխարհային քաղաքակրթությունը ներկայումս զարգանում է նաև նման կարգի համամարդկային արժեքների կարևորմամբ։ Անկախ աշխարհի վերաբերմունքից՝ ներկայիս մեր գերխնդիրն է ամբողջ ներուժով զարգացնել և ամրապնդել մեր հանրապետությունը, զորացնել նրան տնտեսապես ու սոցիալապես, ժողովրդավարական ինստիտուտներով և քաղաքացիական հասարակությամբ։ Մենք չպետք է մոռանանք, որ Արցախը շարունակում է թիրախ մնալ մեր հակառակորդի և թշնամաբար տրամադրված այլ ուժերի համար, ուստի հարկ է, միաժամանակ, պետական-հասարակական հնարավորությունները ուղղորդել հաղթական մարտերով կոփված մեր բանակի մարտունակությունը ուժեղացնելու նպատակակետի վրա։ Մեր կառավարությունը խորապես գիտակցում է այդ խնդիրները, և իր ամենօրյա գործունեության մեջ առաջնային տեղ է հատկացնում դրանց կարգավորմանը՝ կիրառելով նոր ռեսուրսներ ու մտահղացումներ։ Մենք պարտավոր ենք հաջողությամբ հաղթահարել ներկա ժամանակափուլը, երբ խորացած համաշխարհային տնտեսական ճգնաժամը լուրջ խոչընդոտներ է հարուցում բոլորի, նաև՝ մեր առաջ, իսկ ղարաբաղյան կարգավորման գործընթացը մեզ համար դեռեւս անհրաժեշտ ապահովություն չի կանխանշում։ Կասկած չունեմ, որ ներկայիս դժվարությունները ևս կհաղթահարենք, և մենք կունենանք ավելի ամրապնդված ու ազգային դիմագծով լիարժեքավորված երկիր։ Թանկագին արցախցիներ, Ձեզ մաղթում եմ առողջություն, կորով ու բարեկեցություն։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ պանծալի տոնի առթիվ։ Աստծո և բոլորիս կամոք թող կատարվեն արցախյան երազանքները»։
ԼՂՀ վարչապետի շնորհավորական ուղերձը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը Արցախի Հանրապետության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է.