Լրահոս

02.09.2009 10:50


Պարգևատրման հանդիսավոր արարողություն՝ ԼՂՀ հռչակման 18-րդ տարեդարձի կապակցությամբ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 18-րդ տարեդարձի կապակցությամբ nախագահ Բակո Սահակյանի մոտ սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն:
Նախագահը պետական պարգևներ է հանձնել ԼՂՀ Պաշտպանության բանակի մի խումբ սպաների և շարքայինների, ազատամարտիկների, տարբեր ոլորտներ ներկայացնող անվանի մասնագետների:
Շնորհավորելով ներկաներին տոնի կապակցությամբ՝ երկրի ղեկավարը բարձր է գնահատել նրանց ներդրումը Արցախի անկախ պետականության պաշտպանության, ամրապնդման, կայացման ու զարգացման գործում:
Պարգևատրման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ԼՂՀ առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը, ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը:

Այս խորագրի վերջին նյութերը