Լրահոս

21.06.2014 12:39


ՆԱՏՕ–ն Ուելսի գագաթաժողովում չի առաջարկի Վրաստանի անդամակցության գործողությունների ծրագիր

ՆԱՏՕ–ն Ուելսի գագաթաժողովում չի առաջարկի Վրաստանի անդամակցության գործողությունների ծրագիր

Սեպտեմբերին Ուելսում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովին նրա անդամ պետությունները, հավանաբար, չեն առաջարկի Վրաստանին ՆԱՏՕ–ի անդամակցության գործողության ծրագիր, որը կազմակերպությանն անդամակցելու նախնական փուլն է։ Այս մասին այսօր «Reuters» գործակալությանը հաղորդել է ՆԱՏՕ–ի դիվանագիտական աղբյուրը։ Գործակալությունը մեջբերում է դիվանագետի խոսքերը. «Դժվար թե նրանք (Վրաստանը) ստանան գործողությունների ծրագիր։ Դա կգրգռի Ռուսաստանին և ոչինչ չի տա դաշինքին»։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը