Լրահոս

25.01.2011 17:01


Մոսկվայում և հարակից շրջաններում սուգ է հայտարարվել

Մոսկվայում և հարակից շրջաններում սուգ է հայտարարվել

Ինչպես հաղորդում է «РИА Новости» գործակալությունը, Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետարանի տարածած մամլո հաղորդագրության համաձայն՝ Մոսկվայի և հարակից շրջանների իշխանությունները չորեքշաբթին՝ հունվարի 26-ը, հայտարարել են սգո օր՝ ի հիշատակ երեկ «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ուենցած արյունալի ահաբեկչության հետևանքով զոհվածների։

Չորեքշաբթի օրը Մոսկվայի շրջանում կիջեցվեն բոլոր դրոշները։ Հեռուստառադիոընկերություններին և մշակութային բոլոր օջախներին հրամայված է ծրագրից հանել բոլոր զվարճալի և ժամանցային միջոցառումներն ու հաղորդումները։

Հիշեցնենք, որ  երեկ Մոսկվայի ժամանակով 16:40-ին հզոր պայթյուն էր որոտացել «Դոմոդեդովո» օդանավակայանի միջազգային տերմինալում: Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է ահաբեկության 35 զոհերի ցուցակը:

 

Այս խորագրի վերջին նյութերը