Հարցազրույց

20.06.2014 18:13


Ըստ Վ. Բաղդասարյանի՝ շո՛գն է ՀՀԿ–ականներին տանում Ծաղկաձոր

Ըստ Վ. Բաղդասարյանի՝ շո՛գն է ՀՀԿ–ականներին տանում Ծաղկաձոր

Ճեպազրույց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ

–Այսօր երեկոյան ՀՀԿ–ն Ծաղկաձորում ի՞նչ փակ նիստ է անցկացնելու։

–Խորհրդի նիստն է։

–Ինչո՞ւ հենց Ծաղկաձորում։ Փաստորեն, առաջին անգամ է, որ այն տեղի է ունենալու ոչ թե Մելիք Ադամյան փողոցում գտնվող կուսակցության կենտրոնական գրասենյակում, այլ մայրաքաղաքից դուրս։

–Ընտրության վայրը լինում է... երևի շոգի պատճառով Ծաղկաձորում։ Ի՞նչ է, ի՞նչ խնդիր կա՝ որտեղ ենք անում։

–Միայն շո՞գն է պատճառը։

–Ես չգիտեմ, ես չեմ խորհրդի նիստերը...բոլորի նման ես էլ...խորհրդի նիստը պետք է լինի Ծաղկաձորում։

–Իսկ ի՞նչ հարցեր եք քննարկելու։

–Խորհրդի նիստի օրակարգը միշտ տեղում է որոշվում։

–Ծախսերն ո՞վ է հոգալու, որովհետև թանկ «հաճույք» է Ծաղկաձորում հավաք կազմակերպելը։

–Բայց ի՞նչ գիտեք՝ ի՞նչ ծախսերի մասին է խոսքը։ Բոլորս մեր մեքենաներով գնում ենք, երեկոյան հետ ենք գալու։ Ի՞նչ ծախսերի մասին է խոսքը։

–Օրինակ, Ծաղկաձորի «Գոլդըն Փելըս» հյուրանոցում դահլիճ եք վարձելու չէ՞:

–Դրա համար խորհուրդը գումարներ կունենա, կուսակցությանը գումարներ են տրամադրվում բյուջեից, երևի այդ գումարներն են։

Հարցերն ուղղեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը