Լրահոս

06.01.2011 16:58


Ադրբեջանում ռուս սպա է սպանվել

Ադրբեջանում ռուս սպա է սպանվել

Ադրբեջանական «APA» գործակալության փոխանցմամբ` Կապաղակի (Գաբալահ) ռադիոտեղայնացման կայանում ռուս սպա է սպանվել։ Գործակալության տվյալներով` սպանվածը ռադիոտեղայնացման կայանի ծառայող Սերգեյ Միխայլովիչ Գրաչյովն է։ Տեղեկացվում է, որ 47-ամյա սպայի սպանությունը կատարվել է ծառայակցի կողմից և չնայած նրա դին հայտնաբերվել էր հունվարի 2-ին, դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա։ «Ինտերֆաքս»-ի տվյալներով` սպանությունը տեղի է ունեցել 2010թ. դեկտեմբերի 24-31-ն ընկած ժամանակահատվածում։

Տեղի ունեցածի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։ Որպես կասկածյալ ձերբակալվել է տեղի բնակիչներից մեկը։ Սպանության հիմնական վարկածը գողությունն է։

Այս խորագրի վերջին նյութերը