Լրահոս

01.09.2009 17:24


Դաշնակցությունն «անընդունելի» է համարում նախաստորագրված արձանագրությունները

Դաշնակցությունն «անընդունելի» է համարում նախաստորագրված արձանագրությունները

Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «անընդունելի» է որակել նախաստորագրված երկու արձանագրությունները՝ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ հարաբերությունների զարգացման մասին։

Հայաստանում և Թուրքիայում «ներքին քաղաքական խորհրդակցություններ» անցկացնելու վերաբերյալ երեկ ուշ երեկոյան հրապարակված հայտարարության կապակցությամբ Դաշնակցությունն այսօր հրավիրել է Գերագույն մարմնի և Բյուրոյի համատեղ նիստ։

«Քողարկված պայմանները՝ Թուրքիո կողմից արծարծված մինչև հիմա, առկա են փաստաթղթում», - ասել է Հ. Մարգարյանը,- ցավում եմ, որ մեր նախագահը գնում է մի փաստաթղթի ստորագրման, որի իրավունքը չունի: Ոչ մի իշխանություն իրավունք չունի Ցեղասպանության հարցը սակարկության նյութ դարձնի, սերունդների հաշվին հայտարարություններ անի»:

Նրա համոզմամբ՝ Հայաստանը «ավելի խորքային առումով ներքաշվում է մեծ խաղի մեջ».  

«Եվ ոչ մի երաշխիք էլ չկա, որ երկու ամիս հետո այդ ստորագրված պայմանագիրը կհաստատի Թուրքիո խորհրդարանը։ Այդ պետությունից ակնկալել, որ Ադրբեջանի շահերը ստորադասի Հայաստանի հետ հարաբերություններին, կարծում եմ, մի քիչ միամտություն է»,-շարունակել է Հ. Մարգարյանը,- Կամ էլ՝ կա տակից մեկ այլ պայմանավորվածություն, որ այդ երկու ամիսների ընթացքում կամ վեց ամսվա ընթացքում պետք է նաև լուծում ստանա Ղարաբաղի հարցը՝ չակերտավոր լուծում»:

Նրա փոխանցմամբ՝ Դաշնակցությունը մշակել է առաջիկա անելիքը.

«Վիրավորական է, մեր շահերին դեմ երևույթ է, և մենք առաջիկա երկու ամսված ընթացքում ամեն ինչ անելու ենք հասարակությանը տեղյակ պահելու պայմանագրի բուն էությունից, քողարկված հարցերից»:

Այս խորագրի վերջին նյութերը