Ուկրաինան կարող է միաժամանակ անդամակցել ԵՄ և ԱՊՀ ազատ առևտրի գոտիներին
Եվրամիությունը համոզված է ԵՄ և ԱՊՀ ազատ առևտրի տնտեսական գոտիներին Ուկրաինայի անդամակցության համատեղելիությանը։ Այս մասին նշվում է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ ԵՄ և Ուկրաինայի միջև ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրվել է մարտին, այժմ սպասվում է տնտեսական մասի ստորագրումը, որը ներառում է երկրի անդամակցությունը ԵՄ ազատ առևտրի գոտուն։ Փաստաթուղթը նախատեսվում է ստորագրել ԵՄ գագաթաժողովին՝ հունիսի 27-ին։
Ռուսաստանը բազմիցս նշել է, որ Ուկրաինայի՝ ԵՄ–ին ինտեգրվելու համաձայնագրի տնտեսական մասի ստորագրման դեպքում ստիպված կլինի պաշտպանել սեփական շուկան չվերահսկվող ներմուծումից։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։