Լրահոս

17.06.2014 15:46


Մեծ Բրիտանիան մտադիր է վերսկսել Թեհրանում իր դեսպանատան աշխատանքը

Մեծ Բրիտանիան մտադիր է վերսկսել Թեհրանում իր դեսպանատան աշխատանքը

Մեծ Բրիտանիան պատրաստ է վերսկսել Թեհրանում իր դեսպանատան աշխատանքները, որոնք դադարեցվել են 2011 թվականի աշնանը։ Այս մասին հաղորդել է դիվանագիտական շրջանակների աղբյուրը. «Արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը ելույթ կունենա խորհրդարանի Համայնքների պալատում և կհայտարարի Իրանում դեսպանատան նախագծի աշխատանքները վերականգնելու մասին»։

2013 թվականի հոկտեմբերին Լոնդոնը և Թեհրանը հայտարարել են գործավարների նշանակման մասին։ Այժմ Մեծ Բրիտանիան պատրաստ է հերթական քայլն անել Իրանի հետ հարաբերությունները վերսկսելու նպատակով։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը