Ալեքսանդր Արզումանյան. «Միջազգային հանրությունն ասում է, որ դու ունես ժամանակ մինչև դեկտեմբերի 31–ը և պետք է կարգավորես քո հարաբերությունները Ղարաբաղի հարցում»
-Եռանախագահող երկրների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ հանգուցալուծում են ակնկալում մինչև այս տարվա վերջ։ Թվում է, թե կա հարցի արագ կարգավորման միջազգային կոնսենսուս, և հայ-թուրքական հարաբերություներում այս արձանագրումը ցույց է տալիս, որ ընթանալու է Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների արագացում,-մամլո ասուլիսի ժամանակ խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ազդեցության մասին՝ ասել է ՀԱԿ ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը։
Նրա խոսքերով՝ միջազգային հանրությունը Սերժ Սարգսյանին մինչև դեկտեմբերի 31-ը ժամանակ է տվել Ղարաբաղյան հակամարտության հարցը կարգավորելու համար։
-Միջազգային հանրությունն ասում է՝ այդ զիջումներն իրականացնելու համար դու ինչ-որ հռետորաբանություն օգտագործիր հայ-թուրքական հարաբերություններում ճանապարհ բացելուն. մենք կանենք քո գործը, և դեմք փրկելու համար կանենք քայլեր, սակայն դրա համար ՀՀ-ն պարտավորված է լինելու ավելի ակտիվ մասնակցելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար պատրաստվող այն փաստաթղթի շուրջ բանակցություններին, որն ընդհանրապես անընդունելի է,-ասել է նա։

7or.am