Աշխարհ

17.06.2014 11:08


Պորոշենկոն արգելել է համագործակցել Ռուսաստանի հետ ռազմարդյունաբերության ոլորտում

Պորոշենկոն արգելել է համագործակցել Ռուսաստանի հետ ռազմարդյունաբերության ոլորտում

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի նիստում արգելել է համագործակցել Ռուսաստանի հետ ռազմարդյունաբերության ոլորտում։ Այս մասին հայտնել է Գերագույն ռադայի կողմից նշանակված առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեման ICTV հեռուստաալիքի «Խոսքի ազատություն» հաղորդման եթերում։

«ԱԱՊԽ–ի նիստում Ուկրաինայի նախագահը կտրականապես արգելել է Ռուսաստանի հետ համագործակցել ռազմական ոլորտում», – ասել է Յարեման։ Փորձագետների տվյալներով՝ նշված ոլորտում համագործակցության դադարեցման պատճառով կտուժի 79 ուկրաինական և 859 ռուսական ձեռնարկություն։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը