Վրացական «Ալիա» թերթը հայտնում է, որ կիրակի օրը, հեռուստահարցազրույցի ժամանակ անհայտ անձը կոշիկը նետել է Միխայիլ Սահակաշվիլիի ուղղությամբ, որը կպել է նրան։ Հեռուստահարցազրույցը տեղի էր ունենում Աբխազիային սահմանակից Գանմուխուրի ավանի լողափին։ Թերթի փոխանցմամբ՝ կոշիկը նետելուց հետո, անհայտ անձը փախել է, իսկ նախագահի թիկնազորը չի կարողացել նրան բռնել։ «Интерфакс»-ը հաղորդում է, որ վրացական հեռուստաալիքները այդ դրվագը չեն ցուցադրել։
Սահակաշվիլիին կոշիկով հարվածել են