Ալեքսանդր Արզումանյան. «....սա կարող է խթան հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի՝ այս ոչ նպաստավոր առաջարկների շուրջ բանակացությունների արագացման»
Մենք բազմիցս ահազանգել ենք, որ չի կարելի հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորել Լեռնային Ղարաբաղի բանակցություններով և հարցի խաղաղ կարգավորաման հետ։ Բազմիցս նշվել է, որ որևէ նախապայման կողմերը չպետք է ներկայցնեն, բայց չնայած երկու կողմն էլ ասում են, որ առանց նախապայմանների պատրաստ են հարաբերություններ հաստատել, բայց մենք ականատես ենք եղել, որ երկու կողմն էլ բազմաթիվ նախապայմաններ է առաջ քաշում,-խոսելով Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունների մասին՝ ասել է ՀՀ նախկին արտգործնախարար, ՀԱԿ անդամ Ալեքսանդր Արզումանյանը։
Նրա խոսքերով՝ այս արձանագրություններում ամենավտանգավորն այն է, որ այն կարող է խթան հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի՝ այս ոչ նպաստավոր առաջարկների շուրջ բանակցությունների արագացմանը։
-Միջազգային հարաբերությունների պրակտիկայում ընդունված չէ դիվանագիտական հարաբերությունների մասին արձանագրությունները վավերացնելը։ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել մոտ 140 երկրների հետ, բոլորի հետ առանձին-առանձին ստորագրել է նման արձանագրություն, դրանցից և ոչ մեկը չի վավերացվել, քանի որ կա միջազգային պրակտիկա՝ Վիեննայի կոնվենցիան։ Թե՛ Թուրքիայի կողմից, թե՛ Հայաստանի կողմից այդ կոնվենցիան վավերացվել է։ Ֆորմատն ընդամենը հնարավորություն է տալիս ձգձգելու այդ արձանագրության՝ ուժի մեջ մտնելու պահը, այսինքն՝ նորից պատանդի կարգավիճակում պահել հայ-թուրքական հարաբերությունները՝ սպասելով, թե երբ կկարգավորվի ԼՂՀ խնդիրը,-նշել է նախկին արտգործնախարարը։

7or.am