Ռուբեն Սաֆրաստյան. «Եթե հարևան երկրի հետ ուզում ես նորմալ հարաբերություններ հաստատել, պետք է ճանաչես սահմանները»
-Կարսի պայմանագրի մասին փաստաթղթում չկա ոչ մի հիշատակում։ Ինչ վերաբերում է սահմանների ճանաչմանը, եթե դու հարևան երկրի հետ ուզում ես նորմալ հարաբերություններ հաստատել, պետք է ճանաչես սահմանները։ Սահմանների ճանաչումը տվյալ քաղաքական պահի ուժերի հարաբերակցության ընդունում է,- Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրություններում սահմանների փոխադարձ ճանաչման կետի մասին խոսելիս՝ ասել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Թուրքիա գնալ-չգնալու հարցին անդրադառնալով՝ Ռուբեն Սաֆրաստյանն ասել է, որ արձանագրություններից մեկում նշվում է, որ 6 շաբաթվա ընթացքում երկու երկրներում պետք է տեղի ունենան քննարկումներ, որից հետո պետք է սկսվի ստորագրման գործընթացը.
-Հաշվարկելու դեպքում ստացվում է, որ 6 շաբաթն ավարտվում է հենց հոկտեմբերի կեսերին, իսկ ֆուտբոլային հանդիպումը նշանակված է հոկտեմբերի 14-ին։ Չի կարելի բացառել, որ եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես նախատեսվել է, հենց այդ այցելության ընթացքում ստորագրվի հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններից մեկը։
Ռուբեն Սաֆրաստյան. «Եթե հարևան երկրի հետ ուզում ես նորմալ հարաբերություններ հաստատել, պետք է ճանաչես սահմանները»
-Կարսի պայմանագրի մասին փաստաթղթում չկա ոչ մի հիշատակում։ Ինչ վերաբերում է սահմանների ճանաչմանը, եթե դու հարևան երկրի հետ ուզում ես նորմալ հարաբերություններ հաստատել, պետք է ճանաչես սահմանները։ Սահմանների ճանաչումը տվյալ քաղաքական պահի ուժերի հարաբերակցության ընդունում է,- Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրություններում սահմանների փոխադարձ ճանաչման կետի մասին խոսելիս՝ ասել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Թուրքիա գնալ-չգնալու հարցին անդրադառնալով՝ Ռուբեն Սաֆրաստյանն ասել է, որ արձանագրություններից մեկում նշվում է, որ 6 շաբաթվա ընթացքում երկու երկրներում պետք է տեղի ունենան քննարկումներ, որից հետո պետք է սկսվի ստորագրման գործընթացը.
- Հաշվարկելու դեպքում ստացվում է, որ 6 շաբաթն ավարտվում է հենց հոկտեմբերի կեսերին, իսկ ֆուտբոլային հանդիպումը նշանակված է հոկտեմբերի 14-ին։ Չի կարելի բացառել, որ եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես նախատեսվել է, հենց այդ այցելության ընթացքում ստորագրվի հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններից մեկը։
7or.am