Լրահոս

01.09.2009 12:30


Թուրքագետ. «Այս արձանագրությունները մեր դիվանագիտության առաջընթացն են»

Թուրքագետ. «Այս արձանագրությունները մեր դիվանագիտության առաջընթացն են»

-Այս արձանագրությունները մեր դիվանագիտության առաջընթացն են։ Այդ երկու փաստաթղթերը և ճանապարհային քարտեզը հայության համար ունեն կարևոր դրական նշանակություն,- «Դե ֆակտո» ակումբում Հայաստանի և  Թուրքիայի միջև նախօրեին նախաստորագրված արձանագրությունները գնահատելիս՝ ասել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա կարծիքով վերոնշյալ փաստաթղթերի դրական կողմերից մեկն այն է, որ թուրքական դիվանագիտությունը համաձայնվել է հրաժարվել հայ-թուրքական հարաբերությունները ԼՂՀ հիմնահարցի հետ կապելուց։ Նա դրական  է համարել նաև այն փաստը, որ Թուրքիան, որը մշտապես ձգտել է, որ Հայաստանը հրաժարվի Ցեղասպանության ճանաչման գործընթացից, այսօր ինքն է հրաժարվել այդ նախապայմանից.

-Մենք ունենք փաստաթուղթ, որտեղ չկա  «ցեղասպանություն» բառը, «պատմաբանների հանձնաժողով» բառը, Լեռնային Ղարաբաղի մասին խոսք չկա։ Սա դիվանագիտություն է, եթե բառը չկա, ուրեմն երևույթն էլ չկա։ 

Նրա խոսքերով՝ ստեղծվելու է միջկառավարական հանձնաժողով, որն ունենալու է իր ենթահանձնաժողովները, որոնք, սակայն, զբաղվելու են ոչ թե պատմական փաստերն ուսումնասիրելով, այլ փորձելու են երկու երկրների հարաբերությունների բարելավմանն ուղղված ուղիներ գտնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը