Լրահոս

01.09.2009 11:55


Ադրբեջանի ԱԳՆ. «Առանց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ հայ-թուրքական սահմանի բացումը հակասում է Ադրբեջանի ազգային շահերին»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Էլխան Պոլուխովը հայտարարել է, որ «հայ-թուրքական սահմանի բացման հարցում Ադրբեջանի դիրքորոշումը հիմնված է Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ հայտարարությունների վրա»։ «Հաշվի առնելով այն, որ այս հարցն ուղղակիորեն առնչվում է Ադրբեջանի ազգային շահերի հետ՝ հայ-թուրքական սահմանի բացումն առանց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հակասում է Ադրբեջանի ազգային շահերին»,-հայտարարել է Պոլուխովը։

Ըստ «Day.az»-ի

 

 

Այս խորագրի վերջին նյութերը